Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը նախագահի ընտրություններում կառաջադրի Բակո Սահակյանի թեկնածությունը

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը նախագահի ընտրություններում կառաջադրի Բակո Սահակյանի թեկնածությունը
01.07.2017 | 22:29

Հուլիսի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության 5-րդ համագումարը: ԱԺԿ խորհրդի նախագահ, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ամփոփելով եռամյա աշխատանքը, անդրադարձել է վերջին խորհրդարանական ընտրություններում կուսակցության մասնակցությանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացին կուսակցության ակտիվ դերակատարությանը, միջազգային համագործակցության ոլորտում ձեռնարկված քայլերին: Զեկույցում ուրվագծվել է արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման հեռանկարների, կրթության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների, ՏԻՄ համակարգի կատարելագործման և ԱԺԿ ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ անելիքների ընդհանուր պատկերը:


Կանոնադրության համաձայն համագումարում տեղի է ունեցել նաև կուսակցության բարձրագույն մարմինների ընտրությունները: Ընտրվել է 25 հոգուց Կենտրոնական խորհուրդ և երեքհոգանոց կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողով: Կենտրոնական խորհրդի նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը:


Համագումարին առաջարկություն է ներկայացվել լիազորել «Ժողովրդավարություն» խմբակցությանը հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում առաջադրելու Բակո Սահակյանի թեկնածությունը: Համագումարը միաձայն ընդունել է առաջարկը, կուսակցության առաջիկա անելիքների մասին որոշումը:

Դիտվել է՝ 4219

Մեկնաբանություններ